Արտաշատի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի երրորդ զավակը
Արտաշատի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված և Արարատի մարզում ապաստան գտած Մանգասարյան ընտանիքի երրորդ զավակը։ Այդ մասին տեղեկանում ենք Արտաշատի ԲԿ-ի մամուլի ծառայությունից։
«Նրան անվանակոչել են Լուսե:
Մայրը՝ Անյա Հակոբյանն ասում է՝ աղջնակին Լուսե են կոչել որպես լույս ու մխիթարություն այս ծանր օրերին:
Երեխան ծնվել է առողջ՝ 2570 գրամ քաշով ու 48 սանտիմետր հասակով։ Լուսեն ընտանիքի 2-րդ զավակն է, տանը նրան է սպասում ավագ քույրը:
Մանգասարյանների ընտանիքը բնակվել է ԼՂ Մարտունու շրջանում, որտեղից էլ բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական ագրեսիայի արդյունքում։ Ընտանիքն այժմ ժամանակավորապես տեղավորվել է Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում։
Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և կենտրոնի անձնակազմը սիրով շնորհավորում են փոքրիկ Լուսեի լույս աշխարհ գալու առթիվ, մաղթում նրան լուսավոր ու անհոգ մանկություն, խաղաղ երկինք:
Նշենք, որ Արտաշատի բժշկական կենտրոն 2023 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ դիմել են ԼՂ-ից բռնի տեղահանված 4 հղիներ, որոնք գտնվում են մեր բժիշկների հետագա հսկողության և հոգատարության ներքո»,- ասվում է ԲԿ հաղորդագրությունում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան