Իրանի զինված ուժերը ներկայացրել են նոր Kamaan 19 անօդաչու թռչող սարք
Իրանի զինված ուժերը ներկայացրել են նոր անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)՝ Kamaan 19 անունով, այն հագեցած է էլեկտրոնային պատերազմի համակարգով և արդեն հաջողությամբ անցել է բոլոր փորձարկումները։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին երեքշաբթի օրը հայտնել են Իրանի զինված ուժերից և հաղորդագրությունը տարածել է IRNA գործակալությունը։
«Կամաան 19 անօդաչու թռչող սարքն առաջին անգամ մտավ զինված ուժեր, այն կատարեց մարտական առաջադրանք և հաջողությամբ իրականացրեց էլեկտրոնային պատերազմի գործողություններ՝ ճնշելով ինքնաթիռի ռադիոտեղորոշիչ կայաններից ազդանշանները», - Շեյխի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը:
Երեքշաբթի օրը Իրանում մեկնարկել են զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները՝ էլեկտրոնային պատերազմ վարելու և օդային տարածքում մի խումբ անօդաչու սարքերի գործողությունները համակարգելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի քաղաքացին մահապատժի է դատապարտվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար
- Արմեն Գրիգորյանը Իրանում պատմել է Արցախի վրա Ադրբեջանի կատարած հարձակման մանրամասները
- Հայաստանի և Ադրբեջանի հակասությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով․ Իրանի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան