ԿԽՄԿ. Ստեփանակերտում մի քանի հարյուր մարդ է մնացել
Միայն մի քանի հարյուր մարդ է մնացել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում, այդ թվում՝ հիվանդներ, հաշմանդամներ և տարեցներ։ «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, երեքշաբթի այդ մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտոնյան՝ դատարկ փողոցները բնութագրելով որպես «սյուրռեալիստական»։
Ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ են վերցրել էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը՝ առաջացնելով ավելի քան 100,000 հայերի արտագաղթը։
«Քաղաքն այժմ ամբողջովին ամայացած է»,- տեսահոլովակի միջոցով ասել է ԿԽՄԿ թիմի ղեկավար Մարկո Սուչին Ղարաբաղի մայրաքաղաքից։
«Հիվանդանոցները... չեն գործում, բուժանձնակազմը հեռացել է, դիահերձարանի տնօրենն էլ է գնացել: Այսպիսով, այս տեսարանը բավականին սյուրռեալիստական է։ ԿԽՄԿ-ի թիմն այժմ փնտրում է արգելափակված բնակիչներին»,-ասել է նա։
Նրանցից մեկը Սուսաննան է՝ տարեց, անկողնում գամված քաղցկեղով հիվանդ, ով սկսել էր անեմիայի և թերսնման նշաններ ցույց տալ։
«Պետք է ասեմ, որ բավականին դժվար է գտնել կարիքավոր խոցելի մարդկանց, Սուսաննային գտնելն իսկապես զգացմունքային պահ էր։ Նրան շտապօգնության մեքենայով տարհանել են Հայաստան», - ասել է նա:
Ստեփանակերտում ադրբեջանական ներկայության մասին հարցին ի պատասխան Մարկո Սուչին ասել է՝ ոստիկանական ուժերը հսկում են փողոցները:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները․ Մարուքյան
- ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ Ղարաբաղում մնացել է 50-ից 1000 էթնիկ հայ.Դյուժարիկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան