ՔՊ խմբակը թքած ունի հայրենիքի վրա. Հայկ Մամիջանյան
«Մաս կազմել նրան, ինչ այստեղ տեղի էր ունենում, բացարձակ ցանկություն չկա, բայց արձանագրենք երկու բան»,- Ազգային ժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց. «Արցախի հանձնումը պաշտոնապես Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Պրահայում, երբ հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ինչ չի արել երբեք ոչ մեկ։
Երկրորդ՝ հարգելի քաղաքացիներ, եկեք ֆիքսենք մի բան. երբ 100 հազար մարդ աղետի իրավիճակում է և Հայաստանի վրա վերահաս վտանգ է, ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է, իրենք թքած ունեն հայրենիք վրա, բացառապես հետաքրքված են քաղաքական մեղավոր նշանակելով։ Սա է ընդամենը»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աձագանքեց. «Զարամանում եմ, թե ինչու այդ առաջին թեզը ռուսերեն չասացիք։ Ձեզ ասել էինք ռուսերեն ասեիք, չէ՞»։
Հարակից հրապարակումներ`
- Ձեր Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է փորձել փախնել, թողնել իշխանությունը. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
- Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք, տո հողատուն էլ եք
- Գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան