Շիրակի թեմի առաջնորդի դեմ քրեական գո՞րծ են հարուցում
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ սեպտեմբերի 26-ին Oragir.News-ին տված հարցազրույցը բուռն արձագանք է առաջացրել իշխանական և մերձիշխանական շրջանակների կողմեց։
Oragir.News-ը գրում է. «Հարցազրույցում Սրբազանը խոսել է Արցախում տեղի ունեցած ցեղասպանության մասին, հայտնել իր մտավախությունները Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագայի վերաբերյալ։ Սրբազանը մասնավորապես ասել էր. «Այն ժամանակ, երբ էդ հոգեկան հիվանդը հարբած վիճակում հայտնում էր, թե որևիցե մեկը չկասկածի իր՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի կարողությանը, ես էդ ժամանակ ասել եմ, որ պետք է ռազմական հեղաշրջում, և դրանից հետո էլ եմ ասել, որ պետք է ռազմական հեղաշրջում»։
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, նախարարի նախկին մամլո քարտուղար Արմեն Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցի վերնագիրը. «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան» և հաղորդում ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարությանն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, իբրև սպառնալիք անվտանգությանը։
Առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։ Փորձեցինք Սրբազանի հետ կապ հաստատել, բայց մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին»:
Հարակից հրապարակումներ`
- Թալանել են Շիրակի թեմի առաջնորդ Գերշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը
- Անհրաժեշտություն է գործող իշխանություններին ազգային ուժերով փոխարինելը․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա