Պեսկով. Չէի ցանկանա, որ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել դաշնակից Հայաստան այցերից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը, ասել է, որ չէր ցանկանա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել դաշնակից Հայաստան այցից։ Այս մասին հայտնում են Ռիա նովոստին։
«Իհարկե, մենք չէինք ցանկանա, որ նախագահը ինչ-ինչ պատճառներով ստիպված լինի մի օր հրաժարվել Հայաստան այցելություններից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բարեկամ պետություն, գործընկեր։
«Իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ։ Մենք կասկած չունենք, որ այն մեզ ընդմիշտ կմիավորի»,- պարզաբանել է Պեսկովը։
Նա նաև ասել է, որ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը սխալ որոշում է, երկրի ներկայիս ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել, որոնք նախապես փոխանցվել էին հայկական կողմին։
«Մենք կասկածում ենք և ի սկզբանե կասկածել ենք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միացումը Հռոմի կանոնադրությանը ճիշտ է։ Մենք դեռ կարծում ենք, որ դա սխալ որոշում է»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովն այսօր 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Դեմ են քվեարկել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։
Հարակից հրապարակումներ`
- Եթե միայն այդ հարցն է հուզում, չեմ էլ ուզում անդրադառնալ. ՔՊ-ական պատգամավոր
- Հռոմի ստատուտի վավերացումը չի խաթարի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը․ Վորոբյով
- Հետաքրքիր է՝ ինչո՞ւ այս 11 ՔՊ-ականները չեն քվեարկել Հռոմի ստատուտի վավերացման օգտին
- ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը
- Դուք կարծո՞ւմ եք, որ ստատուտը վավերացնելուց հետո ՀՀ իշխանությունները «կիրթ» Ալիևին դատի՞ են տալու. Արթուր Խաչատրյան
- Հռոմի ստատուտը վավերացնալու դեպքում պետությունը պարտավոր է հանցագnրծություն կատարած անձին հանձնել դատարանին. Կիրակոսյան
- Ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին
- Առանց ընդդիմության՝ ԱԺ նիստում քննարկվում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
- Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին