Ռուս խղաղապահ զորակազմն Արցախում հաշվառել է 79 միավոր զրահատեխնիկա, 113 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա. ՌԴ ՊՆ
ՌԴ Պաշտպանության նախարարությունը մենօրյա տեղեկագրով ներկայացրել է Արցախի պաշտպանության նախարարության հանձնած ռզմակն տեխնիկայի և զինամթերքի նոր թվաքանակ:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո շարունակվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի պահեստներում զենքի, ռազմական տեխնիկայի, հրետանային զինամթերքի և զինամթերքի հաշվարկը։ Հոկտեմբերի 3-ի դրությամբ հաշվառվել են՝ 79 միավոր զրահատեխնիկա, 93 միավոր ավտոմոբիլային և 113 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 96 միավոր դաշտային հրետանային համակարգ, հկազենիթային կայաններ և ականանետեր, 1 միավոր անօդաչու թռչող սարք, ավելի քան 7 հազար միավոր հրձգային և հակատանկային զենքեր, մոտ 57,6 մլն զինամթերք:
Ադրբեջանի և Ղարաբաղի միացյալ խումբը՝ ռուսական խաղաղապահ զորխմբի զինծառայողների մասնակցությամբ, շարունակում է աշխատանքները տարածաշրջան գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
- ՌԴ ՊՆ-ն հայտնում է, թե Արցախի Պաշտպանության նախարարությունը շարունակում է հանձնել իր սպառազինությունը
- ՌԴ ՊՆ-ն հրապարակել է իր հսկողության տակ Արցախի ՊՆ-ի հանձնած զինտեխնիկայի և սպառազինության քանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան