Այս պահի դրությամբ Թուրքիայից Հայաստանին «նախապայմանների» անվան տակ ներկայացվող պահանջների հիմնական ցանկը. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Երեկ Թուրքիայի հերթական անգամ դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցին (ՄԱԳԱՏԵ)՝ պահանջով փակել տալ Հայաստանի ատոմակայանը։
Լուրն անսպասելի չէր և մտնում է Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջների ցանկի մեջ։
Որպեսզի առաջիկայում նորից անակնկալի չգաք՝ ահա այս պահի դրությամբ Թուրքիայից Հայաստանին «նախապայմանների» անվան տակ ներկայացվող պահանջների հիմնական ցանկը։
Նշեմ, որ գրեթե բոլոր կետերով Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն բազմիցս արտահայտվել է։
Ահա պահանջների ցանկը.
◾Ճանաչի Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները, ինչպես նաև 1921 թ. Կարսի պայմանագիրը,
◾Ադրբեջանին հանձնի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից տարածքներ՝ «անկլավներ» անվան տակ,
◾Սյունիքով և Վայոց Ձորով Ադրբեջանին տրամադրի հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ («միջանցք»),
◾Կրճատի Հայաստանի զինված ուժերը՝ հասցնելով նվազագույնի թե՛ անձնակազմի, թե՛ տեխնիկայի քանակը ու տեսակը
◾Փակի Մեծամորի ատոմակայանը,
◾Վերասահմանազատում կատարի Թուրքիայի Հանրապետության հետ,
◾Փոխի Հայաստանի կրթական համակարգը, Հայաստանի բոլոր խորհրդանիշները և տոնացույցը,
◾Հայաստանում թույլ տա թուրքերի և ադրբեջանցիների կոմպակտ բնակավայրերի ստեղծում, թյուրքական մշակութային ինքնավարությունների կազմավորում և նրանց իրավունքների երաշխավորում,
◾Հայաստան-Թուրքիա սահմանից հեռացնի ռուս սահմանապահներին,
◾Փակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։
Ցանկը համալրվելու է Հայաստանի կողմից ամեն հաջորդ զիջումից հետո»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ԱԷԿ-ը
- Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում․ Շարմազանով