Դուք փակել եք Արցախի հաղթական էջը և ձեր քաղաքական մանյովրները և սարսափելի կեցվածքն ձեզ որևէ ձևով չեն օգնելու. Աբրահամյան
«ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից և քաղաքական առումով հարցն ուղարկում է Արցախում տեղակայված ռուսական առաքելության տիրույթ»,-ներկայացնելով վերջին տարիների զարգացումների ժամանակագրությունը՝ հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա հիշեց, որ պատերազմի հաջորդ տարում ՀՀ իշխանությունները հայտարարում են խաղաղության դարաշրջանի մասին, բայց լինում են նոր պատերազմներ և տառապանքներ, որ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարում է, որ պատրաստվում է Արցախի հարցում նշաձողն իջեցնել, իսկ իշխող ՔՊ-ական պատգամավորները հայտարարում են, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:
Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանն բաց հայտարարեց, որ մտադրություն ունի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, որից հետո, Արցախը շրջափակելով, Ադրբեջանը նախապատրաստվում է հերթական ագրեսիային:
Հիշեցնելով, որ Արցախի նախագահը այս տարվա օգոստոսին հայտարարում էր, որ պատրաստվում է հրաժարական տալ, բայց Արցախի քաղաքական ուժերը հորդորում են անկայուն ժամանակահատվածում նման քայլի չգնալ՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրե. «Որոշ ժամանակ անց վերջինս պնդում է, որ իրավիճակը հարաբերական կայուն է և, ենթադրաբար ցուցում ստանալով Փաշինյանից, գնում է այդ քայլին: Նույն նախագահի պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ հետո Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է ձեռնարկում Արցախի դեմ, որի պիկին ՀՀ իշխող ուժի առաջնորդն Ադրբեջանին հավաստիացնում է հրապարակային, որ Հայստանն այս իրավիճակում չի ներքաշվի որևէ բախման՝ բախտի ճակատագրին թողնելով արցախցիներին»:
Նրա խոսքով՝ ադրբեջանական զինուժը, տասն անգամ գերազանցելով Պաշտպանության բանակին, կոտրում է դիմադրությունը և Ստեփանակերտի մատույցներում վերջնագիր ներկայացնում Արցախի Իշխանություններին:
«ՌԴ-ն չի կանխում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը, իսկ ՀՀ իշխանություններն իր հայտարարություններով և գործողություններով հավաստիացնում է, որ Արցախի հարցին որևէ ձևով միջամտելու նպատակ չունի, որովհետև իր համար Արցախն Ադրբեջան է և վերջ»,-հայտարարեց Աբրահամյան և հավելեց. «Պատմությունն իրականությունն արձանագրել է և պատասխանն վաղ թե ուշ դուք եք տալու, դուք փակել եք Արցախի հաղթական էջը և ձեր քաղաքական մանյովրները և սարսափելի կեցվածքն ձեզ որևէ ձևով չեն օգնելու»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը երեխաների և կանանց համար, ովքեր բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից
- Մայր Աթոռի տրամադրած կեցավայրերից մեկում ապաստան է տրվել 60 արցախցու
- ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները․ Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան