Դրամը սրընթաց արժեզրկվում է
Հոկտեմբերի 3-ին, Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 11․24 դրամով և կազմել 413.45 դրամ:
Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ից, այսօր բացի դոլարից աճել է նաև եվրոյի ու ռուբլու փոխարժեքը։
Մասնավորապես. եվրոյի փոխարժեքն աճել է 9․24 դրամով և կազմել 433․09 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 0.10 դրամով և կազմել 4․17 դրամ:
Ըստ ԿԲ-ի՝ բրիտանական ֆունտի փոխարժեքն էլ աճել է 9․57 դրամով՝ կազմելով 498․54 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղների գներին, ապա այսօր ոսկին (XAU) թանկացել է 178.14 դրամով և կազմել 24366.23 դրամ, իսկ արծաթի (XAG) գինը նվազել է 11.00 դրամով և կազմել 287.39 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան