Հայտնի են ֆիզիկայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրները
Ֆիզիկայի ոլորտում 2023 թվականի Նոբելյան մրցանակը կշնորհվի Պիեռ Ագոստինին, Ֆերենց Կրաուշին և Անն Լ'Հուլյեին։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ կոմիտեի պաշտոնական էջից։
Նրանք ստեղծել են այնպիսի մեթոդներ, որոն թույլ են տալիս ռեկորդային ճշգրտությամբ ուսումնասիրել էլեկտրոնների վարքագիծը նյութի մեջ։ Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Շվեդիայի թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։
Ֆիզիկայի բնագավառում այս տարվա Նոբելյան երեք մրցանակակիրները մեծ ճանաչում են ձեռք բերել փորձերի շնորհիվ, նրանք մարդկությանը նոր գործիքներ են տվել ատոմների և մոլեկուլների ներսում էլեկտրոնների աշխարհն ուսումնասիրելու համար: Էլեկտրոնների աշխարհում փոփոխությունները տեղի են ունենում մի քանի տասներորդ վայրկյանում»,-նշել է նա։
Դափնեկիրների հետազոտությունները հնարավորություն են տվել դիտարկել գործընթացներ, որոնք տեղի են ունենում այնքան արագ, որ նախկինում անհնար էր դրանց հետևել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան