Հետաքրքիր է՝ ինչո՞ւ այս 11 ՔՊ-ականները չեն քվեարկել Հռոմի ստատուտի վավերացման օգտին
Ազգային ժողովը (ԱԺ) ՔՊ-ական պատգամավորների 60 կողմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը: Ընդդիմության երկու ֆրակցիաները դեմ քվեարկեցին Ստատուտին՝ հայտարարելով, որ այն ոչ միայն հակասահմանադրական է, այլև նորանոր աղետներ է բերելու Հայաստանի Հանրապետության համար:
168.am-ը գրում է.
«Պարզվում է՝ Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի ինքնիշխանության երաշխիքը համարող «Քաղաքացիական պայմանագրի» ոչ բոլոր պատգամավորներն են, սակայն, իրենց քվեարկությամբ վավերացրել այն:
Հատկանշական է, որ նրանցից 4-ը՝ Շիրակ Թորոսյան, Դավիթ Դանիելյան, Սերգեյ Բագրատյան, Նարեկ Գրիգորյան, գրանցվել, սակայն չեն քվեարկել, իսկ ՔՊ-ական 7 պատգամավոր էլ՝ Համբարձումյան Կարեն, Պողոսյան Քրիստինե, Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Մաթևոս Ասատրյան, Կնյազ Հասանով, Ղալումյան Վահե, առհասարակ չեն ներկայացել նիստին, թեպետ նրանցից և ոչ մեկը կարծես թե գործուղման մեջ չեն գտնվում:
Համենայն դեպս, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկությունից առաջ չասաց, որ կան պատգամավորներ, ովքեր գործուղման լինելու հանգամանքով պայմանավորված՝ իրենց դիրքորոշումն արդեն իսկ հայտնել են կոնկրետ ծրարի մեջ եղած քվեարկությամբ:
Գործուղման մասին հիշատակություն չկար նաև ԱԺ կայքում, որքան էլ որ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը հակառակը պնդեր ու ասեր՝ տարաձայնություններ չեն եղել:
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ այս 11 ՔՊ-ականները չեն քվեարկել Հռոմի ստատուտի վավերացման օգտին. դեմ են Հայաստանի ինքնիշխանությա՞նը, թե՞ նրանց բացատրել են Հռոմի ստատուտի վավերացման հետևանքները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան