75 կոնգրեսական Բայդենի վարչակազմից պահանջում է պատժել Ադրբեջանին
ԱՄՆ Կոնգրեսի 75 անդամներ, այդ թվում կոնգրեսան Աննա Էշուն և նախկին խոսնակ Նենսի Փելոսին, ճնշում են գործադրում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վրա՝ պահանջելով դադարեցնել ԱՄՆ-ի մեղսակցությունը Արցախի 120.000 բնիկ հայ քրիստոնյաների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումներին։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ կոչ են արել վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կիրառել ԱՄՆ-ի 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ ռազմական օգնություն չցուցաբերել Ալիևի ցեղասպան ռեժիմին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Բայդենին մեղադրում է Արցախում ադրբեջանցի բռնապետ Իլհամ Ալիևի իրականացրած ցեղասպանության օգնելու համար, քանի որ իմանալով, որ Ադրբեջանը ագրեսոր է, վերջին երեք տարիների ընթացքում Արցախում ԱՄՆ-ն օգնության ոչ մի ծրագիր չի իրականացրել, բացի այդ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթի ժամանակ չի հիշատակել Ադրբեջանի ագրեսիայի մասին։
Օրենսդիրներն առաջարկել են երեք կոնկրետ գործողություն, որոնք Բայդենի վարչակազմը պետք է ձեռնարկի վերջ տալու այս անհարկի տառապանքներին։ Նրանք կոչ են անում արգելել ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին, ինչպես նաև կիրառել պատժամիջոցներ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Ադրբեջանին հասկացնելու համար, որ իր ագրեսիան չեն հանդուրժելու:
Օրենսդիրները պահանջում են տրամադրել մարդասիրական լուրջ օգնություն՝ աջակցելու Արցախի տեղահանված բնակչությանը, ինչպես նաև այդ գործի շուրջ համախմբել միջազգային հանրությանը։
Ավելի քան 7 տասնյակ գործիչները Բայդենի վարչակազմից պահանջում են նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգ տարհանումը Հայաստան, Լաչինի միջանցքում դիտորդներ անհապաղ տեղակայում, ինչպես նաև անմիջական ներգրավվածություն Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ապահովելու համաներում Արցախի ղեկավարների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին