Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
«Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանի կրակոցներից հայկական կողմում կան տուժածներ
- Ադրբեջանը կրակել է Կութում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան