Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր
Գեղարքունիքի մարզի Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխելիս հոկտեմբերի 2-ին ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով զոհված 21-ամյա Արամ Քոչարյանը Երևանից էր։
Զոհված զինծառայողի մտերիմները NEWS.am-ին պատմել են, որ Արամը տան միակ տղան էր, ուներ մեկ քույր։
Արամի ընտանիքն ապրում է Կոմիտասում։ 21-ամյա Արամը սովորում էր Սլավոնական համալսարանում՝ «կառավարում» բաժնում։ Նա բանակ էր զորակոչվել 2023 թվականի հունվարի 9-ին։
«Երազում էր օդաչու դառնալ։ Արամը խելացի էր, կատակասեր, ընկերասեր ու շա՜տ բարի»,- ասում է Արամի մտերիմը։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր:
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։ Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, տեղափոխվել են զինվորական հոսպիտալ»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին