ՌԴ խաղաղապահների գործողություններն օգնել են խուսափել Ղարաբաղում ավելի շատ զոհերից․ Շոյգու
Ռուս խաղաղապահների գործողությունները օգնել են խուսափել ավելի շատ զոհերից Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Շնորհակալություն եմ հայտնում մեր տղաներին` ռուս խաղաղապահներին, անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողությունների համար, որոնք օգնեցին խուսափել ավելի մեծ թվով զոհերից։ Խաղաղապահների ուժերով տուժածներին և կարիքավորներին ցուցաբերվել է համակողմանի բժշկական օգնություն»,- ասել է Շոյգուն։
Նա հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում ՝ 32 հազար երեխաներ, Լեռնային Ղարաբաղից տարհանվել են Հայաստանի տարածք ՝ ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան