ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը
Հայաստանի Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ ձայներով, վավերացրեց Հռոմի ստատուտը։
Կառավարության կողմից ներկայացված Հռոմի ստատուտը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագծի քննարկմանը ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել։
Քվեարկության ժամանակ ընդդիմադիր պատգամավորները վերադարձան դահլիճ և դեմ քվեարկեցին։
Նախքան քվեարկությունը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջայանն ասաց. «Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀԿ-ն երկու անգամ տարածել է հայտարարություն, որոնցում մասնավորապես ասվում է, որ դրա ինքնին քննարկումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, այն որևէ օգուտ չի կարող տալ Հայաստանին, քանի որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան նույնիսկ այն չեն ստորագրել։ Երրորդ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներից ոչ ՌԴ-ն, ոչ ԱՄՆ-ն, ոչ Չինաստանը չեն վավերացրել կամ ստորագրել այդ ստատուտը։
Կրկնում եմ՝ դրա վավերացումը որևէ օգուտ Հայաստանին բերել չի կարող, բացի բազմաթիվ վերահաս վտանգների, և «Պատիվ ունեմ» խմբացությունը դրան դեմ է քվեարկելու»։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենց խմբակցությունն իր տեսակետը հրապարակային ներկայացրել է. «Մենք գնահատում ենք, որ այս նախագիծը հակասահմանադրական ընթացքով է ներկայացվում։ Ցավոք, հանձնաժողովում քննարկումները ներկայացվեցին այնպես, որ իբրև միաձայնությամբ է ընդունվել։ Պետք է արձանագրել, որ միաձայնությունը վերաբերում է բացառապես իշխանության պատգամավորների մասնակցությանը և քվեարկությանը։ Ընդդիմությունը դեմ է արտահայտվել։
Հակասահամանադրական այս նախագծին դեմ ենք և «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկում»։
Հարակից հրապարակումներ`
- Դուք կարծո՞ւմ եք, որ ստատուտը վավերացնելուց հետո ՀՀ իշխանությունները «կիրթ» Ալիևին դատի՞ են տալու. Արթուր Խաչատրյան
- Հռոմի ստատուտը վավերացնալու դեպքում պետությունը պարտավոր է հանցագnրծություն կատարած անձին հանձնել դատարանին. Կիրակոսյան
- Ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին
- Առանց ընդդիմության՝ ԱԺ նիստում քննարկվում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
- Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան
- Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար.ՌԴ ԱԳՆ
- ՀՀԿ. Հռոմի ստատուտի վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին
- Հռոմի ստատուտի հարցը կարող է քննարկվել բացառապես Սահմանադրության համապատասխան փոփոխությունների դեպքում. «Հայաստան»
- Ի՞նչ է լինելու, եթե Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան