ԱՊՀ գլխավոր քարտուղարը տեղեկություն չունի հոկտեմբերի 13-ի գագաթնաժողովին Հայաստանի՝ մասնակցությունից հրաժարվելու մասին
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հստակեցրել է, որ ակնկալում է, որ կազմակերպության բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, կմասնակցեն Բիշքեկում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին։
Խորհրդի նիստը Ղրղզստանի մայրաքաղաքում նախատեսված է հոկտեմբերի 13-ին։ Նախօրեին տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։
«Երկրների մեծ մասը հաստատել է իրենց մասնակցությունը, ինչ վերաբերում է Ուկրաինայի և Մոլդովայի ներկայությանը, ապա նրանք ներկայացված չեն լինի պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, արտգործնախարարների խորհրդի նիստին, նրանք ձեռնպահ են մնում մասնակցելուց, թեև դե յուրե մնում են ԱՊՀ անդամներ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փախնցմամբ՝ Մինսկում լրագրողներին ասել է Լեբեդևը։
Պատասխանելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին Բիշքեկում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ներկայության պլանների մասին հարցին՝ Լեբեդևը նշել է, որ Համագործակցության գործադիր կոմիտեն տեղեկություն չունի, որ այլ երկրներ, բացի Ուկրաինայից և Մոլդովայից, հրաժարվում են մասնակցել։ «Ինչ վերաբերում է մնացածին, մենք տեղեկություն չունենք, որ որևէ մեկը կհրաժարվի մասնակցությունից: Համենայնդեպս, այն տեղեկատվությունը, որը մենք հիմա ունենք, հուշում է, և մենք հուսով ենք, որ այդպես է, որ երկրների մեծ մասը, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, ներկայացված կլինեն ֆորումներում»,-հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում պատերազմի ֆոնին ԱՊՀ հետախուզական ծառայությունները մտահոգություն են հայտնել Աֆղանստանում տիրող իրավիճակի կապակցությամբ
- ԱՊՀ ղեկավարները նախատեսում են հայտարարություն ընդունել ռուսաց լեզվի աջակցության և խթանման վերաբերյալ
- ԱՊՀ-ի խորհուրդը կքննարկի հակաօդային պաշտպանության համակարգի 2024 թ.-ի ֆինանսավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան