Ադրբեջանն Արցախի դեմ հարձակման հետևանքով մահացածների նոր տվյալներ է հրապարակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Արցախի վրա հարձակման հետևանքով մահացած զինծառայողների թարմացված ցուցակը, որում ներառված է 191 մարդ։
Ըստ այդ երկրի ՊՆ-ի, պարզվել է ևս 5 անհետ կորած ադրբեջանցու ինքնությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր՝ սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ ռազմական գործողությունների ժամանակ մահացել է 192 զինծառայող, որոնից 180-ը ՊՆ, 12-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ են եղել։ Մահացածներից մեկը քաղաքացիական անձ է։
Հայտարարվել է, որ 11 անձի ինքնությունը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը՝ դատագենետիկական փորձաքննություններից հետո։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան