Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին
Ակբա բանկը, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառայություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար տեսակի քարտեր։ Այս մասին տեղեկացնում են Ակբա բանկից։
«Արցախի հայրենակիցները նշված քարտերով հնարավորություն կունենան Ակբա բանկի բոլոր՝ 216 բանկոմատներից անվճար կանխիկացում իրականացնել։ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 64 մասնաճյուղ։
Ակբայի բանկային քարտերը հնարավոր է պատվիրել նաև առանց բանկ այցելելու՝ acba digital հարթակի միջոցով՝ անցնելով բիոմետրիկ նույնականացում (ուղեցույց)։
Ակբա բանկը Արցախի հայրենակիցների համար կապահովի նաև պատվիրված քարտերի անվճար առաքում՝ Հայաստանի ամբողջ տարածքում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ակբա բանկ. Երազանքներից դեպի նպատակ
- Ակբա բանկը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հուշագիր են ստորագրել
- Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդը հուշագիր են ստորագրել
- Ակբա բանկը կառուցապատման վարկեր կտրամադրի սահմանամերձ գոտիներում
- Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան