Հռոմի ստատուտը վավերացնալու դեպքում պետությունը պարտավոր է հանցագnրծություն կատարած անձին հանձնել դատարանին. Կիրակոսյան
Ազգային ժողովում Հռոմի ստատուտը վավերացնելու նախագծի քննարկմանը ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը հիմնական զեկուցող Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվեց՝ եթե մեղադրվող կողմը չի հանդիսանում ստատուտը վավերացրած կողմ, բայց հանդիսանում է դատական գործընթացի մաս, հնարավո՞ր է մեղադրվող կողմին կանչել դատարան, կա՞ նման պրակտիկա։
Նա պատասխանեց, որ կանոնադրության իրավազորությունն աշխատում է երկու տրամաբանությամբ՝ 12-րդ հոդվածի հիման վրա։
«Մեկը, որ գործում է տարածքի նկատմամբ, մյուսը վավերացրած երկրի կամ իրավազորությունը ճանաչած երկրի քաղաքացիների նկատմամբ։
Եթե կատարվում է պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն վավերացրած պետության տարածքում, անկախ նրանցից, թե հանցագործություն կատարած անձանց պետությունը վավերացրել է այն, թե ոչ, ենթական են լինելու դատարանի իրավազորությանը։
Բոլոր 123 վավերացրած պետությունները, եթե Հայաստանը վավերացնի, արդեն 124-րդ կլինի, պարտավորություն են ունենալու համագործակցել դատարանի հետ ու այդ անձանց հանձնել, եթե անհրաժետություն կա, փոխանցել դատարանին։ Դրա համար անդամ պետությունների համագործակցությունը շատ կարևոր է»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ Աժ-ում քննարկվում է Հռոմի ստատուտը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ կառավարության կողմից։ Նախագծի քննարկումն անցնում է առանց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների։
Հարակից հրապարակումներ`
- Դուք կարծո՞ւմ եք, որ ստատուտը վավերացնելուց հետո ՀՀ իշխանությունները «կիրթ» Ալիևին դատի՞ են տալու. Արթուր Խաչատրյան
- Ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին
- Առանց ընդդիմության՝ ԱԺ նիստում քննարկվում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
- Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան
- Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար.ՌԴ ԱԳՆ
- ՀՀԿ. Հռոմի ստատուտի վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին
- Հռոմի ստատուտի հարցը կարող է քննարկվել բացառապես Սահմանադրության համապատասխան փոփոխությունների դեպքում. «Հայաստան»
- Ի՞նչ է լինելու, եթե Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան
- ԱԺ հանձնաժողովը միաձայն ընդունեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը