Դուք կարծո՞ւմ եք, որ ստատուտը վավերացնելուց հետո ՀՀ իշխանությունները «կիրթ» Ալիևին դատի՞ են տալու. Արթուր Խաչատրյան
«Որովհետև Հայաստանի իշխանությունները որոշեցին այդ հարցը բերել օրակարգ, երբ միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր ստորագրեց»,- պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ-ն ծայրահեղ վատ է վերաբերում ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նրա կարծիքով՝ Հռոմի ստատուտի վավերացումը կհակասի ՀՀ սահմանադրությանը և տեղեկացրեց, որ շատ երկրներ, մասնավորապես ԱՄՆ-ը, այն չեն վավերացրել:
«Փաշինյանը Ալիևին կոչել է կիրթ և կառուցողական գործընկեր, առաջ են տանում «Խաղաղության օրակարգ», դուք կարծո՞ւմ եք, որ ստատուտը վավերացնելուց հետո ՀՀ իշխանությունները Ալիևին դատի՞ են տալու»,-հարց հնչեցրեց Խաչատրյանը և տարակուսեց որ իշխանության ներկայացուցիչները նույնիսկ ԱԺ ամբիոնից հայտարարեցին, թե ստատուտը վավերացնելուց հետո Հայոց Ցեղասպանության համար դատի են տալու Թուրքիային:
Ընդդիմադիր պատգամավորը կարծիք հայտնեց, որ Հռոմի ստատուտի վավերացումն միանշանակ բացասական կազդի հայ-ռուսական բարդ հարաբերությունների վրա, քանի որ «թշնամական քայլ է»:
«Հայաստանը բռնել է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ուղղություն և ՌԴ-ից հակազդեցությունը սպասելի էր»,-ասաց Արթուր Խաչատրյանը և փաստեց, որ առավոտյան արդեն տեղեկություն է ստացել, որ Լարսի անցակետում նույնիսկ տարանցիկ բեռնատարերի տեղաշարժերի դժվարացման փաստ է արձանագրվել, մասնավորապես՝ դեպի Ղազախստան կոնյակի տարանցման:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի ստատուտը վավերացնալու դեպքում պետությունը պարտավոր է հանցագnրծություն կատարած անձին հանձնել դատարանին. Կիրակոսյան
- Ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին
- Ձեր Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է փորձել փախնել, թողնել իշխանությունը. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան