Գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը. Արծվիկ Մինասյան
«Ազգային ժողովի այս նիստը գումարվում է Ադրբեջանի կողմից շարունակաբար հրեշավոր հանացագործությունների, այն է՝ շուրջ 9 ամիս Արցախը շրջափակելու, սովամահաության մատնելու, մեր ժողովրդին պատերազմի միջոցով բռնի տեղահանությունը կազմակերպելու և Արցախը հայթափելու ակտից հետո»,- Ազգային ժողովի հերթական քառօրյայի սկզբում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ տրամաբանական կլիներ, որ այս օրակարգում պետք է առաջին կարևոր հարցերից լիներ իրավիճակի վերլուծության գնահատման և մեր անելիքների մասին այսպես կոչված ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի դիրքորոշումը, բայց մենք տեսնում ենք, որ նման բան չկա։
«Գուցե սրա պատճառն այն է, որ քաղաքական մեծամասնությունն ու գործող իշխանությունը փորձում է քողարկել իր մեղսակցությունն այս ազգային ողբերգությանը կամ որ ամենավատն է ՝ փորձել մեղքը բարդել այլոց վրա։ Մինչդեռ սա ոչ միայն սխալ է, սա վտանգավոր ու կործանարար է, քանի որ գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք»,- ասաց Ա.Մինասյանը։
Նա նշեց, որ նույնիսկ հարկ չհամարվեց հենց ԱԺ նիստի սկզբում հարգել մեր զոհերի հիշատակը, նաև երեկ հայկական կողմը զոհ է ունեցել։
Արծվիկ Մինասյանն ասաց, որ ԱԺ քառօյայի օրակարգում ներառված է հարց, որը հակասահմանադրական ընթացակարգով է ներկայացված. «Ազգային ժողովն իրավասու չէ Հռոմի ստատուտն վավերացնելու հարցն առանց սահմանադրական փոփոխությունների քննարկման առարկա դարձնել իր բազմաթիվ ռիսկերով հանդերձ, որոնց վերաբերյալ կարիք կար ամբողջական, խորը, բոլոր գործողությունները ձեռնարկելուց հետո նոր անել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան