Ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱԺ նիստում ներկայացրեց, թե ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին։
Ըստ նրա, Հռոմի ստատուտի վավերացումը սահմանում է դատարանի իրավազորությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, այսինքն ՀՀ տարածքը կարելի է ասել որոշակիորեն երաշխիք է ստանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը։
«Այսինքն այն անձինք, ովքեր մտադրություն ունեն կատարելու նման հանցագործություն, առնվազն կունենա կանխարգելիչ ազդեցություն։ Կարծում եմ, որ դա պակաս հիմնավորում չէ, որպեսզի վավերացման հարցը քննարկենք։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի սուվերեն տարածքում այսօր էլ գտնվում են Ադրբեջանի զինված ստորաբաժանումներ, կանոնադրության վավերացումը վերստին հիմնավորվում է այս տրամաբանությամբ»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Նա նշեց, որ Հռոմի ստատուտը վերաբերում է ոչ թե տարածքային ամբողջականությանը, այլ հանցագործություն գործած անձանց՝ ֆիզիկական անձանց, ռազմական, քաղաքական ղեկավարության կողմից հրամանների դեպքում կատարված մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության դեպքում քրեական պատաստանատավությանը։
«Կանոնադրությունն առաջնային Հայաստանի տարածքում հանցագործություններ գործած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին է»,- ասաց Ե.Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ Աժ-ում քննարկվում է Հռոմի ստատուտը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ կառավարության կողմից։ Նախագծի քննարկումն անցնում է առանց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների։
Հարակից հրապարակումներ`
- Առանց ընդդիմության՝ ԱԺ նիստում քննարկվում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
- Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան
- Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար.ՌԴ ԱԳՆ
- ՀՀԿ. Հռոմի ստատուտի վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին
- Հռոմի ստատուտի հարցը կարող է քննարկվել բացառապես Սահմանադրության համապատասխան փոփոխությունների դեպքում. «Հայաստան»
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան