Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 7-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել
Հոկտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի և Մարալիկի բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները:Մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Հարակից հրապարակումներ`
- Ավտովթարից զոհվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության պետը
- Արարատի մարզում ավտովթարի հետևանքով երեք անչափահասների մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա