Պաշտպանության նախարարը և ԳՇ պետն անձամբ մասնակցում են 20-25 տարեկան աղջիկների պիկնիկին.Էդգար Ղազարյան
«Մեր ամբողջ բանակն անցնում է քրեական գործերով:Նայեք քանի երիտասարդ, մարտունակ գեներալ կա, որ պաշտոնազրկվել է»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:
Բանախոսը հիշատակեց Տիգրան Փարվանյանի, Գրիգորի Խաչատուրովի և մի քանի այլ գեներալների դեպքերը:
«Գեներալներին զորացրել են ու ասում են՝ դավայ, բանակից հեռու, այս բանակում պետք է ձևավորվի կանանց գումարտակ: Պաշտպանության նախարարը և ԳՇ պետն անձամբ գնում մասնակցում են 20-25 տարեկան աղջիկների պիկնիկի: Մեր բանակում տղամարդ չկա՞, որ 25 կամ 200 հոգի աղջիկները պետք է մեր երկիրը պաշտպանեն»,-հայտարարեց Ղազարյանը:
Նա նկատեց, որ կինը ֆիզիկապես ի վիճակի չէ պահանջվող 30 կգ սպառազինությունն ու հանդերձանքը կրի և մարտական խնդիր լուծի, ուստի խելամիտ չէ զինված ուժերում մարտական գործողություններում կանանց ներգրավումը:
Անդրադառնալով Արցախի վառելիքի պահեստի պայթյունի դեպքին՝ Էդգար Ղազարյանն ասաց, որ այն պատահական չի եղել այլ ադրպեջանական կողմի գործողությունների հետևանք է եղել:
Նա նաև հիշեցրեց, որ Արցախում պայթյունի հետևանքով ունեցած 170 զոհի դեպում Հայաստանից ցավակցություն չի հնչել:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել է ընդհանուր 170 աճյուն և մասունք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան