Հայաստանը Ռուսաստանին թշնամի չի համարում. Էդուարդ Աղաջանյան
«Հռոմի ստատուտի վավերացումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, սա մենք փոխանցել ենք նաև մեր ռուս գործընկերներին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդվարդ Աղաջանյանը:
Նա նշեց, որ իրենք, բնականաբար, ծանոթ են այս խնդրի առնչությամբ Ռուսաստանից հնչող արձագանքներին, բայց դրանից Հայաստանի դիրքորոշումը չի փոխվում. «Հայաստանը սուվերեն պետություն է, և մենք պետք է առաջնորդվենք բացառապես Հայաստանի պետական շահերով»։
Հարցին՝ բացառո՞ւմ են, որ Ռուսաստանը սպառնալիքներից կանցնի կոնկրետ գործողությունների Հայաստանի դեմ, Է.Աղաջանյանը պատասխանեց. «Դրանք հարցեր են, որոնց մասին ես հիմա չեմ բարձրաձայնի, բայց Հայաստանի ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկեն։ Պնդելու որևէ հիմք, որ նման գործողություններ կլինեն, այս պահին չունենք»։
Լրագրողի դիտարկմանը, օրինակ՝ գազը, էլեկտրաէներգիան թանկանա, Լարսում արդեն խնդիրներ կան, նա կրկնեց. «Այս պահի դրությամբ որևէ հիմնավոր պատճառ պնդելու, որ նման քայլեր կլինեն, չկա, այնուամենայնիվ, եթե նմանատիպ քայլեր լինեն, Հայաստանն ունի ղեկավարություն, համապատասխան քայլեր կիրականացվեն»։
Հարցին՝ Հայաստանն ուզո՞ւմ է ՌԴ-ին թշնամի դասել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Ոչ, ոչ մի կերպ։ Հայաստանը Ռուսաստանին թշնամին չի համարում»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին
- Առանց ընդդիմության՝ ԱԺ նիստում քննարկվում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
- Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան
- Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար.ՌԴ ԱԳՆ
- ՀՀԿ. Հռոմի ստատուտի վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին
- Հռոմի ստատուտի հարցը կարող է քննարկվել բացառապես Սահմանադրության համապատասխան փոփոխությունների դեպքում. «Հայաստան»
- Ի՞նչ է լինելու, եթե Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան
- ԱԺ հանձնաժողովը միաձայն ընդունեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին