
«Ժողովուրդ». Ինչու է Արայիկ Հարությունյանը շրջում օպերատիվ համարներով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ իշխանությունները անասելի վախեցած են Արցախի հանձնման գործընթացից հետո սպասվող զարգացումներից: Դրան պատրաստվելու համար նախ տարածում են կեղծ նարատիվներ, թե արցախցիներին, որոնք դուրս կգան փողոց, պետք է զրկել օգնություն ստանալու հնարավորությունից:
Ապա նաև անձնական ինքնապաշտպանությամբ են զբաղված: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ֆիքսեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շրջում է ծառայողական ավտոմեքենայով, որի վրա ոչ թե կառավարական համարանիշներ են, այլ օպերատիվ:
Նա օպերատիվ համարանիշներով քողարկում է իր ով լինելը, որպեսզի Արարատ Միրզոյանի ծեծի դառը օրինակն իրեն չսպառնա: Իսկ որ իշխանությունները սպասում են այդպիսի ցասման, միանշանակ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում