Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար Իտալիան 4 միլիոն եվրո է հատկացրել
Իտալիայի իշխանությունները 4 միլիոն եվրո են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իտալիայի գրասենյակին, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին բախված հայ բնակչությանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իտալիայի արտաքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունը։
Ըստ գերատեսչության՝ 4 միլիոն եվրոն պետք է ուղղվի՝ «բավարարելու Լեռնային Ղարաբաղում մարդասիրական կարիքների արագ աճը և աջակցելու տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք լքել են իրենց տները Հայաստան հասնելու համար»։
«4 միլիոն եվրոն ուղղվում է Կարմիր խաչին հրատապ միջամտությունների համար՝ հօգուտ ճգնաժամից առավել տուժած բնակչության», - գրված է Իտալիայի ԱԳՆ հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Մայր թատրոնը հատուկ աշխատատեղեր կստեղծի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար
- ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ ՔԿ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման մրցույթին պակասող փաստաթղթերը կարող են ներկայացնել ավելի ուշ
- Իմ այցը նպատակ է հետապնդում ծանոթանալու Արցախից բռնի տեղահանված հայերի սոցիալական խնդիրներին․ Հեկտոր Հաջջար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան