Հայաստանի ԲԿ-ներում այս պահին բուժում է ստանում 345 արցախցի. 9 երեխա վերակենդանացման բաժանմունքում է
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել ու Հայաստան է ժամանել 100.617 մարդ։ Հակարի կամուրջը հատել է 21 191 տրանսպորտային միջոց։ Նման տվյալներ այսօր ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Նրանց ավելի քան հիսուն տոկոսն օգտվել է պետության մատուցած կեցավայրերից։ Անգամ այն քաղաքացիները, որոնք ունեն կեղավայրեր, օգտվում են պետական աջակցության այլ ծրագրերից, ծառայություններից»,-ասաց բանախոսը։
Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում է ստանում 345 անձ, նրանցից շատերի վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։
«Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է ինը երեխա, որից երկուսի վիճակում դրական դինամիկա կա»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան