Հայաստանն այնպես է շարժվելու, ինչպես բխում է մեր էներգետիկ անվտանգությունից. Խանդանյանը՝ ի պատասխան Թուրքիայի պահանջին
«Հայաստանն էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունն ունի, և նման պահանջներն անտեղի են և ժամանակավրեպ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ խոսելով Թուրքիայի՝ Մեծամորի ԱԷԿ-ը փակելու պահանջի մասին։
Նա չի կարծում որ դա պետք է ներհայաստանյան օրակարգի հարց դառնա։
«Կրկնում եմ՝ Հայաստանն այնպես է շարժվելու, ինչպես բխում է մեր էներգետիկ անվտանգությունից»,- ասաց Խանդանյանը։
ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ եթե չի սխալվում, բազմիցս է եղել նման դիմումներ։ Նա նշեց, որ ամբողջ աշխարհն այժմ անցնում է ատոմային էներգիայի՝ հաշվի առնելով ածխաջրածնային պաշարների հետ կապված խնդիրը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ԱԷԿ-ը
- Մեծամորի ատոմակայանը սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի. Թուրք պաշտոնյա