Հայաստանը պարտավոր է հայտարարել, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ. Օհանյան
«Այս իշխանությունն իր հանցավոր, անգրագետ գործունեությամբ մեզ ներքաշել է պատերազմի մեջ ու պատմության մեջ մնալու է Արցախը հայաթափոխի խարանը ճակատին»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց այս պայմաններում չի կարող լինել խաղաղություն Ադրբեջանի հետ, որը շարունակում է բացահայտ թշնամական գործողություններ իրականացնել ՀՀ հանդեպ։
«Հայաստանը պարտավոր է հանդես գալ, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ և բանակցությունները միջազգային ընդունելի ֆորմատով այլընտրանք չունեն, ձեռնպահ մնալ Ադրբեջանի հետո միջպետական որևէ պայմանագիր ստորագրելուց, քանի դեռ Արդրբեջանն ազատ չի արձակել Արցախի Հանրապետության պաշտոնյաներին, ռազմական գործիչներին, գերիներին և չի դադարեցրել ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ»,- ասաց Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հերթը հասավ Հայաստանի թուրքացմանը. Արմեն Ռուստամյան
- Դուք փակել եք Արցախի հաղթական էջը և ձեր քաղաքական մանյովրները և սարսափելի կեցվածքն ձեզ որևէ ձևով չեն օգնելու. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան