Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք, տո հողատուն էլ եք
«Պարոն Մինասյան, լո՞ւրջ եք ասում, ինչ որ ասում եք։ Ազգակործա՞ն։ Ո՞ւմ եք ազգակործան ասում։ Էդ ազգակործանը որ ասում եք, Ձեր երեսի անկյունը, խնդրում եմ, ճիշտ ուղղությամբ տարեք»,-արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին՝ ԱԺ ամբիոնի մոտ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Շարունակելով խոսքը՝ նա ասաց. «Գիտե՞ք՝ չենք հիշում, թե ոնց էիք նշում, որ Արցախում իշխանազավթում էիք արել։ Չե՞նք հիշում։ Չե՞նք հիշում, որ Ձեր գործընկերն ասում էր, որ այս իշխանափոխությամբ Լեռնային Ղարաբաղն ի դեմս Ռուսաստանի ունի հզոր դաշնակից։ Ո՞ւր էր, պարոն Մամիջանյան, այդ դաշնակիցը։ Չե՞նք հիշում, որ ասում էիք, Լեռնային Ղարաբաղում իշխանությունը հայրենասերներին է։ Ո՞ր հայրենասերներինը, որ Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիր են ստորագրո՞ւմ։ Պատմության ընթացքում ինչքան կապիտուլյացիա կա, ձեր կուսակցության վրա է։ Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք, տո հողատուն էլ եք»։
-Բա դուք ի՞նչ եք,-տեղից արձագանքեց Արծվիկ Մինասյանը։
-Ազգային ժողովի պատգամավոր...
ԱԺ դահլիճում հնչեցին զայրացած խոսքեր։
-Լռություն, տիկին, լռություն,-ասաց ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։
-Եվ ոչ օտարերկրյա գործակալ, ի տարբերություն շատերի,-խոսքն ամփոփեց Վահագն Ալեքսանյանն ու հեռացավ ամբիոնից։
Դրանից հետո «Հայաստան» խմբակցության անդամները սկսեցին բարկացած ռեպլիկներ անել, իշխանությունների հասցեին դավաճան ասել։
-Հանգստացեք, ժողովուրդ։ Լռություն։ Զսպեք ձեր էմոցիաները,-ասաց Ալեն Սիմոնյանն ու ամբիոնի մոտ հրավիրեց կուսակից ընկերոջը՝ Գևորգ Պապոյանին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան