Եթե միայն այդ հարցն է հուզում, չեմ էլ ուզում անդրադառնալ. ՔՊ-ական պատգամավոր
«Երբեք միջազգային քրեական դատարանի պակտիկայում չի եղել, երբ երկրի գործող նախագահը փոխանցվի միջազգային քրեական դատարանին»,- Ազգային ժողովում Հռոմի ստատուտի վավերացումից հետո լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նրա կարծիքով, Միջազգային քրեական դատարանի կայացման տեսանկյունից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրի նկատմամբ նման ակտեր կայացնելը կարող է խոչընդոտել դատարանի հետագա կայացմանը։
«Երկրորդ, անկախ ամեն ինչից, անկախ՝ կվավերացվեր ստատուստը, թե ոչ, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այնպիսին էին, որ ստատուտի 98-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա համապատասխան համաձայնագրի առկայութունը մշտապես օգտակար կլիներ երկկողմ հաբերությունների զարգացման համար»,- ասաց Վարդանյանը։
Հարցին՝ դուք ևս պնդում եք, որ որևէ վտանգ չկա, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գա Հայաստան... , դեռ հարցը չավարտած՝ ՔՊ-ական պատգամավորը պատասխանց. «Ինձ մի հարց է հուզում և շատ հստակ. մենք ունենք իրավիճակ, երբ 2020 թվականից ի վեր բախվում ենք բազում միջազգային հանցագործությունների, ռազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետ, որոնք իրենց բնույթով հակաբարոյական են։ Այս ամենով հանդերձ, ինձ մոտ զարմանք է առաջացնում, թե ինչպես կարելի է դեմ խոսել կամ ինչ-որ վերապահումներ ունենալ մի գործիքի դեմ, որը ստեղծված է նման արարքները կանխելու և նման արարքների համար համապատասխան անձանց պատասխանատվության կանչելու համար։
Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավասու է ինքը որոշել, թե որ միջազգային իրավական փաստաթուղթն է վավերացնում»։
Լրագրողը կրկնեց հարցը. «Դուք ևս պնդում եք, որ Պուտինին ձերբակալելու որևէ վտանգ չկա, նա անձեռնմխելիություն ունի՞»։ Վ. Վարդանյանը պատասխանեց. «Եթե միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացման հարցը ձեզ հուզում է միայն այդ կոնտեքստում, ես չեմ էլ ուզում անդրադառնալ այդ հարցին»։
Հարց հնչեց, թե ինչո՞ւ ստատուտը վավերացվեց միայն 60 կողմ ձայնով, չէ՞ որ ՔՊ-ական պատգամավորներն ավելի շատ են, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Մարդ կա գործուղման է, մարդ կա հարգելի պատճառով բացակայում է։ Տարաձայնություններ չեն եղել։
Տարաձայնություններ թող որոնի ընդդիմությունն իր իսկ համակիրների շրջանում»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի զինված ուժերը ներկայացրել են նոր Kamaan 19 անօդաչու թռչող սարք
- Հռոմի ստատուտի վավերացումը չի խաթարի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը․ Վորոբյով
- Հետաքրքիր է՝ ինչո՞ւ այս 11 ՔՊ-ականները չեն քվեարկել Հռոմի ստատուտի վավերացման օգտին
- ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը
- Դուք կարծո՞ւմ եք, որ ստատուտը վավերացնելուց հետո ՀՀ իշխանությունները «կիրթ» Ալիևին դատի՞ են տալու. Արթուր Խաչատրյան
- Հռոմի ստատուտը վավերացնալու դեպքում պետությունը պարտավոր է հանցագnրծություն կատարած անձին հանձնել դատարանին. Կիրակոսյան
- Հայաստանը Ռուսաստանին թշնամի չի համարում. Էդուարդ Աղաջանյան
- Ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին
- Առանց ընդդիմության՝ ԱԺ նիստում քննարկվում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
- Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին