Վոլոդին. Հռոմի ստատուտի չմտածված վավերացումը խնդիրներ կստեղծի Հայաստանի համար
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, մեկնաբանելով Երևանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացմանը, այս որոշումը անվանել է ոչ մտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ։ Այս մասին գրում է РИА Новости-ին։Ըստ նրա՝ այն առաջին հերթին խնդիրներ կստեղծի Հայաստանի և նրա քաղաքացիների համար։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի օրը կայացած նիստում վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։
«Սա չմտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ կստեղծի Հայաստանի և նրա քաղաքացիների համար»,- նշել է Վոլոդինը։
Նրա խոսքով, ցանկացած որոշում և ամեն ինչ կարելի է բացատրել, բայց նրանք, ովքեր դա կայացրել են, նախ պետք է պատասխանեն «ինչո՞ւ» հարցին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան