Քաղտեխնոլոգ. Ստատուտի վավերացման դիմաց հնարավոր է՝ տնտեսական չհայտարարված պատժամիջոցներ կիրառվեն
Հայաստանի Ազգային ժողովն այսօր 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Panorama.am-ը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանից հետաքրքվել է՝ ի՞նչ քայլերի կարող է դիմել Ռուսաստանն ի պատասխան ստատուտի վավերացման։
Քաղտեխնոլոգը նախ շեշտեց. «Հայաստանի իշխանություններն Արևմուտքի դրածոն են, նրանց ինչ ասում է արևմուտքը, իշխանությունն այն կատարում է, քանի որ ինքնուրույն չէ։ Այն ընդամենը Արևմուտքի կողմից դրված է, և կատարաում է նրա հրահանգները, կարգադրությունները, հրամանները։ Իսկ դա կատարելու դիմաց արևմուտքը ոչինչ չի տալու Հայաստանին, եթե չհաշվենք մի քանի մլն եվրո հնարավոր օգնությունը»։
Բադալյանը համոզված է, որ Հայաստանում ռուսական ազդեցության վերացման խնդիր է դրված, և ոչ թե Հայաստանը ԵՄ կամ ՆԱՏՕ անդամ դարձնելու։
«Ինչ վերաբերում է ստատուտի վավերացմանը, ապա Ռուսաստանն արդեն նշել է, որ սա դիտարկում է որպես խիստ թշնամական ակտ։ Այսօր, ըստ տեղեկությունների, Վերին Լարսում արտահանվող կոնյակում սկսել են ինչ-որ մանրէներ փնտրել։ Բեռը կանգնած է Վերին Լարսում։ Այսինքն, շատ հնարավոր է տնտեսական չհայտարարված պատժամիջոցներ կիրառվեն»,-ասաց քաղտեխնոլոգը։
Նա չի բացառում, որ կոնյակի հետ կապված պատմությունն ուղղակի պատահական համընկնում է, սակայն եթե նման պատահականությունները շատանան, նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում։
«Չմոռանանք, որ մի քանի հարյուր հազար աշխատանքային միգրանտներ են Ռուսաստանում աշխատում, հնարավոր է նրանց դեպքում փաստաթղթային խնդիրներ առաջանան։ Բացի այդ, Ռուսաստանը կարող է սահմանափակել Հայաստանից ապրանքների ներկրումը, իսկ հայկական ապրանքների որակական չափանիշներն այնպիսին են, որ դրանք չեն կարող վաճառվել ԵՄ-ում։ Սա էլ իր հերթին կհանգեցնի հայաստանյան տնտեսության համար բավականին լուրջ խնդիրների»,-ասաց Բադալյանը։
Տնտեսական չհայտարարված պատժամիջոցներից մեկն էլ կարող է լինել Հայաստան մատակարարվող ռուսական գազի թանկացումը։
«Եթե գազի գինը սահմանին բարձրանա, ապա անգամներով ավելանալու է բաժանորդներին մատակարարվող գազի գինը, իսա էլ իր հերթին բերելու է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է քաղաքական գործոնին, ապա, ըստ Panorama.am-ի զրուցակցի, Ռուսաստանի ղեկավարներ չեն կարողանա գալ Հայաստան, ինչն էլ կբերի հայ-ռուսական հարաբերությունների խզման։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի ստատուտի վավերացումը չի խաթարի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը․ Վորոբյով
- Հետաքրքիր է՝ ինչո՞ւ այս 11 ՔՊ-ականները չեն քվեարկել Հռոմի ստատուտի վավերացման օգտին
- ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը
- Դուք կարծո՞ւմ եք, որ ստատուտը վավերացնելուց հետո ՀՀ իշխանությունները «կիրթ» Ալիևին դատի՞ են տալու. Արթուր Խաչատրյան
- Մոսկվան Բաքվի հետ կքննարկի Ղարաբաղում առաքելության երկարաձգման հարցը. Կրեմլ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան