Ընդդիմության կողմից երկու անգամ առաջարկից հետո Ալեն Սիմոնյանը նոր հայտարարեց՝ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը
Ազգային ժողովի հերթական քառօրյայի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Նույնիսկ հարկ չհամարվեց նիստի սկզբում հարգել մեր զոհերի հիշատակը, նաև երեկ հայկական կողմը զոհ է ունեցել»։
Նույնիսկ այս հայտարարությունից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չհայտարարեց՝ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։
Նախքան բուն օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը «Հայաստան» խմբացությունից Արթուր Խաչատրյանն ասաց. «Կարծում եմ՝ ճիշտ կլիներ այս նիստը բացել՝ հարգելով Արցախում հերոսաբար զոհված մեր հայրենակիցների հիշատակը, հարգելով երեկ խաղաղության ընթացք բռնած Հայաստանի սահմանին զոհված զինվորի հիշատակը»։
«Համաձայն եմ՝ մեկ րոպե լռությամբ հագենք մեր զոհվածների հիշատակը»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր. ՀՀ ՊՆ
- Մասիսում հուղարկավորեցին Արցախում թշնամու կողմից սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին
- Արցախի Մարտունու քաղաքապետը հուղարկավորվեց «Եռաբլուրում»
- Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր․ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան