ՀՀ ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները
Հայաստանի արատքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։
Չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, Ադրբեջանի իրավապահ մարմինները շարունակում են կամայական ձերբակալությունները:
Հայաստանի Հանրապետությունը բազմիցս, այդ թվում՝ սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակից, բարձրաձայնել է այդպիսի գործողությունների բացառումը երաշխավորելու անհրաժեշտության մասին։ Սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին Ադրբեջանից պահանջելով ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին ղեկավարության կամ զինվորականների նկատմամբ պատժիչ գործողություններից։
Հայաստանի Հանրապետությունը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։
Նաև կոչ ենք անում միջազգային գործընկերներին հետամուտ լինել մինչ օրս Ադրբեջանին ուղղված բոլոր՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ իրենց ուղերձներին և խնդիրը հասցեագրել թե´ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների տիրույթում, թե´ տարբեր միջազգային ատյաններում»։
Հարակից հրապարակումներ`
- Ադբրբեջանական ԶԼՄ-ները գրում են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալման մասին
- Արարատ Մելքումյանի ձերբակալման լուրը չի հաստատվում
- Վարդան Օսկանյան. Ստեղծված վիճակը մի մարդու տգիտության, անգործության, սխալ քաղաքականության հետևանք է
- Մատենադարանը դիմել է միջազգային կառույցներին՝ ձեռնարկել միջոցներ Ռ. Վարդանյանի, ապօրինի ձերբակալված բոլոր հայերին ազատություն շնորհելու խնդրում
- Բաքուն մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
- Քաղաքացիներն ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի գրառումներ թողեցին, որոնք գրքի են վերածվելու
- Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին
- Ադրբեջանցիները գերեվարել են Դավիթ Մանուկյանին
- Մարդասիրության համաշխարհային առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին
- Օսկանյան. Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են, նույնը վերաբերում է Դավիթ Բաբայանին
- Անցակետում և մինչև անցակետը մենք արձանագրում ենք կամայական ձերբակալություններ Ադրբեջանի կողմից. Փաշինյան
- Դավիթ Բաբայան. Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին