Ինչպես և սպասելի էր՝ սկսեցին Գանձասարից
Հայաստանը Գանձասարի վանքում «ապօրինի վերանորոգման և վերականգնման» աշխատանքներ է իրականացրել: Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի մշակութային ժառանգության պաշտպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայությունը։ Նշվում է, իբր Գանձասարի վանքը «կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից է» և «օկուպացիայի տարիներին» հուշարձանը «հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի»։
Հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն, արձագանքելով ադրբեջանական կեղծիքին, գրում է. «Սուտը, հերյուրանքն ու սպառնալիքն իրար խառնած. ինչպես և սպասելի էր՝ սկսեցին Գանձասարից, հայերի նախնիներին դարձնելով աղվաններ ու թուրքեր, ուրանալով հարյուրավոր հայերեն արձանագրությունները, փոխելով վանքի հայերեն անունը և այլն, և այլն»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան