Մեր ատոմակայանում ամեն ինչ փոխվել է, բացի աշխատակիցներից․ Գնել Սանոսյան
Ատոմակայանների հետ կապված գործընթացները բավական պարզ ու հստակ են։ Այսինքն՝ կան չափորոշիչներ, կա կայան և կան կոմիտեներ, խմբեր, մասնագետներ, որոնք պետք է փաստեն այդ կայանն արդյոք համապատասխանում է համապատասխան չափորոշիչներին, որից հետո պարզ կլինի, ատոմակայանը կաշխատի,թե ՝ ոչ»,- ԱԺ-ում, արձագանքելով Թուրքիայի ՀՀ-ի ատոմակայանի փակման մասին հայտարարություններին, ասաց Գնել Սանոսյանը։
Նա հիշեցրեց, որ դեռևս 1993թ․-ից սկսած մեր ատոմակայանում իրականացվել և շարունակում են իրականացվել բազմաթիվ ծրագրեր, աշխատանքներ՝ ատոմակայանի անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքն ապահովելու ուղղությամբ։
«Այս պահին մեր ատոմակայանը ունի մինչև 2026թվականն աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով՝ մինչև 2031 թվականն աշխատելու լիցենզիա։ Կառավարությունն ընդունեց ևս մեկ որոշում՝ առաջիկա տարիներին կիրականացվեն մի շարք աշխատանքներ, որոնք արդեն նախանշված են, որպեսզի ատոմակայանի ժամկետը երկարացվի ՝2026-ից մինչև 2036 թվական։Իսկապես մեծ աշխատանք է տարվել, ամեն ինչ փոխվել է։ Ես մեկ-մեկ հումոր եմ անում, ասում եմ՝ մեր ատոմակայանում ամեն ինչ փոխվել է, բացի աշխատակիցներից։ Աշխատակիցների պարագայում էլ ճիշտ է, որ նոր չլինեն, լինեն փորձառու, որոնք տիրապետում են աշխատանքին»,-ասաց Սանոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան