
Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Գրանադայի գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցը Իսպանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պետք է բանակցություններ վարեին։
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Էրդողանը չի մեկնում առողջական խնդիրների պատճառով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հայտարարել է, որ չի մեկնելու Իսպանիա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված էր Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդների հանդիպումը։