«Ժողովուրդ». Ինչու են կառավարության շենքի ներսից արգելապատնեշներ ամրացրել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը ՀՀ կառավարության շենքի ներսից արգելապատնեշներ է ամրացրել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն բացահայտել է, որ «Երկրապահ» կամավորական նախկին խմբի ղեկավար, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, ինչպես նաև մի խումբ անձինք, իբր, փորձել են իշխանությունը յուրացնել: Այս մեղադրանքով Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը այս պահին կալանավորված է և գտնվում է Նուբարաշենի բանտում:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այսքանով ամեն ինչ չի ավարտվում. ՀՀ իրավապահ համակարգը այս օրերին ակտիվ կերպով ուսումնասիրում է սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների տեսանյութերը:
Մասնավորապես, իրավապահները փնտրում են կառավարության շենքի ապակիների վրա հարձակում գործած անձանց, որպեսզի պատժեն նրանց, բայց դեռ չի հաջողվել ֆիքսել կոտրողների դեմքերը»։