Օրվա մամուլ 08:52 04/10/2023 Հայաստան

«Ժողովուրդ». Սամվել Բաբայանը որևէ իրավասություն չուներ բանակցություններ վարելու թշնամի երկրի հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արցախի նախկին ԱԽ Սամվել Բաբայանը Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո շտապել էր Հանրային հեռուստաընկերություն և մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել, որոնք կա՛մ վրիպել են մեր իրավապահների աչքից, կա՛մ էլ պարզապես ցանկություն չունեն իշխանությունների սիրելի Սամվել Բաբայանի հայտարարությունների մասով քրգործ հարուցել:

Այսպիսով, Հանրայինին տված իր հարցազրույցում Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե ինքը քողարկված բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, ավելին՝ ինչպես ինքը հայտարարեց, որոշ հարցերի շուրջ արդեն համաձայնության են եկել Ադրբեջանի հետ:

«Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք ավտոնոմ ռեսպուբլիկայի շուրջ, կետ առ կետ գրած էր (23 կետ)։ Ադրբեջանը համաձայնել էր»,-ասել էր Բաբայանը: Նա նաև ասել էր, որ Արցախի 3 նախագահներն էլ պետք է կալանավորվեն. այդպես էլ արեց Բաքուն: Հետաքրքիր է, որ այս ընթացքում Բաբայանը որևէ պաշտոն չէր զբաղեցնում ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ Արցախում, ուստի որևէ իրավասություն չուներ բանակցություններ վարելու, այն էլ՝ թշնամի երկրի հետ:

Հարց է առաջանում՝ ո՞վ է Սամվել Բաբայանին մանդատ տվել, որ թշնամու հետ բանակցություններ վարի, իր հարցազրույցում էլ նա չէր բացահայտել դա: Հաշվի առնելով, որ Արցախում Սամվել Բաբայանը ոչ ընդունելի և անհասկանալի կերպար է, դժվար թե ԱՀ իշխանությունները նրան այդ կարևոր հարցը վստահեին, մյուս կողմից էլ՝ եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի հետ նրա մտերմությունը, թերևս բացառվում է, որ առանց նրա գիտության Սամվել Բաբայանը բանակցություններ վարեր:

«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է միջնորդ հանդիսացել և Նիկոլ Փաշինյանից երաշխիքներ ստացել, որպեսզի Սամվել Բաբայանին մանդատ տրվի՝ Ադրբեջանի բանակցություններ վարելու: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ, որը, ինչպես միշտ, խուսափեց մեր զանգերին պատասխանելուց:

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ, որը ե՛ւ Սամվել Բաբայանի, ե՛ւ Անդրանիկ Քոչարյանի մտերիմ ընկերն է, մեզ հետ զրույցում ասաց, որ չկա նման բան: «Անդրանիկ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունեն. Սամվել Բաբայանն Արցախում է եղել, ուստի Արցախի իշխանությունների՝ Արայիկ Հարությունյանի հետ պետք է համաձայնեցներ, Անդրանիկ Քոչարյանը չէր կարող միջնորդ լինել»,-ասաց Մելքոնյանը:

Փաստ է, որ Բաբայանից հետո բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք Հակարիի կամրջով անցան, կալանավորվեցին Բաքվի կողմից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:52
Կարծեք՝ Սոնա Մնացականյանն է եղել վարչապետի ավտոշարասյան մեջ և ոչ թե ՝ վարորդը․ փաստաբանը՝ դատական նիստի մասին
 «Փորձագետը հստակ նշեց, որ տեսագրությունն  արագությունը պարզելու համար բավարար ելակետային տվյալներ չէր պարունակում։ Տվյալ...
Աղբյուր` Panorama.am
20:38
Հունգարիան հայտարարել է Ուկրաինայի վրա ռուսական հարձակումների ավելացման մասին
Ռուսական բանակի ռազմական գործողությունները վերջին շրջանում դարձել են ավելի ինտենսիվ և նկատելիորեն ավելի հաջողված, իսկ Ուկրաինայում հումանիտար...
Աղբյուր` Panorama.am
20:23
ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Վրաստանի ՊՆ նախկին նախարարի նկատմամբ
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաալիքի հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին արձագանքել է նոյեմբերի 17-ին սոցցանցում...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում  Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել...
Աղբյուր` Panorama.am
19:51
Կանցկացվի զինավորականների ըմբշամարտի ԱԱ-ն. ՀՀ-ի ուժեղագույն մարզիկներին դուրս են հանել մրցաշարից
Նոյեմբերի 18-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին...
Աղբյուր` Panorama.am
19:37
Այն աղետը, որը Հայաստանին բերել է Նիկոլ Փաշինյանը, չի բերել պատմության մեջ ոչ մի այլ ղեկավար․ Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը գրում է․ «Այն աղետը, որը Հայաստանին բերել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:23
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
Նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամերայի դիրքերի վերաբերյալ ոչ մի հետազոտություն չեմ արել․ վրաերթից մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հարցաքննվող
 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:38
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Թումանյանն է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական իշխանության պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
18:25
Իսրայելի նախագահի օդանավին արգվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Բաքվում ընթացող կլիմայական «COP29» համաժողովին...
Աղբյուր` Panorama.am
18:13
«Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին
Բեմադրիչ, ռեժիսոր, «Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չհրկիզվող պահարանում փամփուշտներ ու թմրամիջոց են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով այցելել են Հայրավանք բնակավայրի բնակիչ 43-ամյա...
Աղբյուր` Panorama.am
17:56
110 մլրդ դրամն ուղղվելու է այն մարդկանց, ովքեր դարձել են անապահով հենց այս իշխանության գործունեության արդյունքում. Թադևոս Ավետիսյան
2025 թվականի բյուջեով աշխատավարձերի, թոշակների և նպաստների աճ չի նախատեսվում, բայց կանխատեսվում է գնաճ։ Բյուջեի սոցիալական բաղադրիչի և մյուս...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը սպասում են իրենց երկրորդ երեխային
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը կիսվել են ուրախալի լուրով՝ շուտով զույգը երկրորդ երեխան կունենա։ Այս լուրով զույգը կիսվել...
Աղբյուր` Panorama.am
17:39
Աղմկահարույց սպանությունից հետո Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Մարիինյան թատրոնի մենապարող Վլադիմիր Շկլյարովի առեղծվածային մաhը
Նոյեմբերի 16-ի գիշերը մահացել է Մարինյան թատրոնի  մենապարող, ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Շկլյարովը։ Նա 39 տարեկան էր։ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
«Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ջրանջատում Արմավիրի մարզում
նոյեմբերի 19-ին
Աղբյուր` Panorama.am
16:33
«Նախկին» գյոզալական բառը մի օգտագործեք այս մարդկանց դեպքում, նախկինն Արցախ է պահել ու բանակ սարքել. Աշոտյան
«Բռնապետը երբեք չի բավարարվում եղածով։ Ոչ մի հարցում՝ ոսկուց մինչև սիրուհիներ, զոհից մինչև ճնշումներ»։
Աղբյուր` Panorama.am
16:26
Աշոտյանը կմնա տնային կալանքում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցը կմնա անփոփոխ։ Այսօր հայտարարեց նիստի նախագահող դատավոր Վահե...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ժաննա Ալեքսանյան. Փաշինյանի դժգոհությունից տեղյակ չեն նաև խորին շնորհակալությամբ հեռացողները
«Փաշինյանի խնդրանքով պաշտոններից հեռացան իրեն ամենահավատարիմ մարդիկ»,-նման կարծիք է հայտնել իրավապաշտպամ Ժաննա Ալեքսանյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:08
Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված կանցկացվի միջոցառումների շարք
Նոյեմբերի 19-ին, ժամը 19:00-ին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում (հասցե՝ Մաշտոց 7 Ա) կբացվի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի`...
Աղբյուր` Panorama.am
15:48
Ճանապարհային աշխատանքների ժամանակ բեռնատարը վարորդի հետ միասին շրջվել և ընկել է կիրճը
Նոյեմբերի 14-ին Չինաստանի Յուննան նահանգի Վենշան քաղաքի մոտակայքում ճանապարհային աշխատանքների ժամանակ բեռնատարի վարորդն իր մեքենայով շրջվել և...
Աղբյուր` Panorama.am
15:48
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։...
Աղբյուր` Panorama.am
15:42
Փուչիկներ, գրկախառնություններ, ծափահարություններ ու բացականչություններ. «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հաղթող Անդրիա Փուտկարաձեն վերադարձել է Վրաստան
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Անդրիա Փուտկարաձեին դիմավորել են ընտանիքի անդամները, ընկերները, երկրպագուները և «Ռանինա»...
Աղբյուր` Panorama.am
15:34
Վերին Լարսում ավելի քան 2300 բեռնատար հերթում է
Ավելի քան 2,3 հազար բեռնատար ռուս-վրացական սահմանին են` Վերին Լարս անցակետում։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտնել է  Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
15:13
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին
2023թ․ սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի  վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հարազատաները հավաքվել են մեկ հարցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}