Նոյեմբերին Բելառուսում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը
Նոյեմբերին Բելառուսում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների խորհուրդների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Դմիտրի Ռյաբիխինը։
«Նոյեմբերին Բելառուսի Հանրապետությունում տեղի կունենա պաշտպանության նախարարների, արտաքին գործերի նախարարների և պետանվտանգության քարտուղարների խորհրդի համատեղ նիստը, և կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ՝ մեր պետության ղեկավարի գլխավորությամբ»,- ասել է նա՝ Belarus Today հրատարակչությանը տված հարցազրույցում։
Բացի Բելառուսից, որը 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում, կազմակերպության մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան