ՌԴ օդատիեզերական ուժերը կանխել են ուկրաինական դեսանտային խմբի ներթափանցման փորձը Ղրիմ
ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները կանխել են Ղրիմի Թարխանկուտ հրվանդանի մոտ Ուկրաինայի զինված ուժերի դեսանտային խմբի վայրէջքի փորձը, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ահաբեկչություն իրականացնելու փորձը ձեռնարկվել է հոկտեմբերի 4-ի գիշերը։
«Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների գործողություններով կանխվել է Ուկրաինայի զինված ուժերի դեսանտային խմբի ներթափանցման փորձը Ղրիմի տարածք, որը Թարխանկուտ հրվանդանի ուղղությամբ ուղևորվում էր արագընթաց ռազմական մոտորանավակով և երեք հիդրոցիկլով»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։