«Սյունիքը ինչքանո՞վ ծախեցիք» հարցը հունից հանեց Փաշինյանին
«Սյունիքն ինչքանո՞վ ծախեցիք»,-ԱԺ-ում ամբիոնի մոտ գտնվող Նիկոլ Փաշինյանին տեղից հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը (5:05)։
«Վաա՜յ, վաաայ, լո՞ւրջ եք ասում»,-գլուխը թափահարելով արձագանքեց Փաշինյանը, ինչն առաջացրեց ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի ծիծաղը։
Հաջորդ վայրկյանին արդեն Փաշինյանը մեղադրեց ընդդիմությանն Արցախը ծախելու համար։
«Ապացուցեք»,-պատասխանեց Աննա Գրիգորյանը։
«Գիտե՞ք ինչ, ձեր էսօրվա քաղաքական լուսանցքային վիճակը ցույց է տալիս, որ էդ ամեն ինչը ապացուցված է։ Եռաբլուրում լացողներ, Եռաբլուրի կեսը սեփականաշորհել էիք»,-ասաց Փաշինյանը։
«Ամոթ քեզ»,-արձագանքեց ընդդիմադիր կին պատգամավորներից մեկը։
«Ամոթը քեեեեզ»,-բղավեց Փաշինյանը։
Ապա ԱԺ դահլիճում բղավոցներ հնչեցին։
«Ըսենց փորը տնկած եկել է մեծ-մեծ խոսում է, ո՞վ ես վապշե»,-ասաց Նիկոլ Փաշինյանն Աղվան Վարդանյանի հասցեին ու հեռացավ ամբիոնից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դուք մեր անկախության թշնամին էլ եք, ինքնիշխանության թշնամին էլ եք. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին
- Նման հայտարարություններից հետո միանգամից արժանացաք գլխավոր ցեղասպանի գովասանքին. Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանին
- Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Դուք էլ գնացեք ապահով Բաքու կամ Վարդաշեն
- Ես ձեզ թույլ եմ տալիս ապրել. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան