Վթարի հետևանքով Գյումրու հիվանդանոց տեղափոխված երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության
Վթարի հետևանքով Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց տեղափոխված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին տեղեկանում ենք հիվանդանոցից։
«ՃՏՊ-ի հետևանքով Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց են տեղափոխվել 2 անչափահաս երեխաներ՝ 2011 և 2016 թվականի ծնված: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բժիկների կողմից կատարվում է ամեն ինչ, երեխաների առողջական վիճակը բարելավելու համար»,- հայտնում են հիվանդանոցից։
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Փրկարար ծառայությունից հայտնել են, որ ժամը 17։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:
Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Հ. Ս.-ն, Պ. Ա.-ն, Ա. Կ.-ն (ծնված 1984 թ.), Ա. (ծնված 1993 թ.) և Ա. (ծնված 1978 թ.) Ա.-երը, իսկ Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց՝ Ա. (ծնված 2016 թ.) և Ս. (ծնված 2011 թ.) Հ.-երը:
Փրկարարները երեք քաղաքացու դի մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին