«Ուրվական քաղաք առանց հոգու». Ալ Ջազիրայի ռեպորտաժը Ստեփանակերտից
Ադրբեջանի ուժային կառույցների վերահսկողության ներքո անցած Ստեփանակերտն այժմ ամայի է։ «Ալ Ջազիրա» արաբական հեռուստաընկերության լրագրողը հնարավարություն է ստացել հասնել Ստեփանակերտ։ Նա իր ռեպորտաժը վերնագրել է ««Ուրվական քաղաք առանց հոգու»։
Ստեփանակերտի հրապարակն ամբողջովին ամայի է։ Մի քանի աթոռներ են, սայլակներ, խաղալիքներ, վառարաններ ու այլ կենցաղային իրեր։ Հրապարակում շներն ու ձիերն են շրջում։
«Տարածաշրջանում ապրող մոտ 120,000 էթնիկ հայերից գրեթե բոլորը փախել են Հայաստան այն պահից, երբ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել։ Նրանք թողել են ամեն ինչ»,-նշում է ռեպորտաժի հեղինակը։
Ստեփանակերտում գտնվող ԿԽՄԿ ներկայացուցիչն էլ տեղեկացնում է, որ այս պահին Ստեփանակերտի հիվանդանոցները դատարակ են, դիահարձերանի տնօրենը հեռացել է, բոլորը հեռացել են։
Նրա խոսքով, Արցախում մնացել են միայնակ տարեցները, որոնք առողջական ու այլ խնդիրների պատճառով չեն կարողացել փախուստի դիմել։
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ-ն օգնել է սեպտեմբերի 29-ից ԼՂ-ից տարհանել է շուրջ 100 խոցելի անձիք
- ԿԽՄԿ. Ստեփանակերտում մի քանի հարյուր մարդ է մնացել
- Փախուստի պահին Թամարան հիշեց 2020-ին իր բուժած գորիսեցի վիրավոր զինծառայողին. BBC-ի պատմությունը
- Վիրավոր որդու հետևից Ստեփանակերտի հիվանդանոց հասած Զարինեին հայտնել են՝ երկու որդիները զոհվել են. BBC-ի պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան