Ալեն Սիմոնյանը՝ Աննա Մկրտչյանին. «Այ չինական... »
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Մարդը սեփական փորձով էր կիսվում»։
Աննա Մկրտչյանն արդեն տեղից արձագանքեց. «Այ տխմար, ձենդ կտրի, է»։
Ա.Սիմոնյան- «Տխմարը դու ես... այ չինական...։ Մի հատ հանգստացի»։
Ա.Մկրտչյան- «Դու հանգստացի ու քեզ հանգիստ պահի»։
Ա.Սիմոնյան- «Վերջացրեցիր... Հանգստացիր աղջիկ ջան։ Անդաստիարակ երևույթ ես, էլի։ Ձայնդ»։
Ա.Մկրտչյան- «Դու ձայնդ կտրիր»։
Ա.Սիմոնյան- «Ամեն մեկին բերում, այստեղ շպրտում են»։
Ինչպես արդեն նշեցինք, լարվածությունն առաջացավ Աննա Մկրտչյանի ելույթից հետո, երբ նա փորձում էր հասկանալ,թե ինչից են ՔՊ-ականներն այսքան գոհ։
«Առավոտից սկսած ողջ օրվա ընթացքում հետևում եմ ՔՊ-ականների դեմքերին, պահվածքին, ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ց են էսքան ուրախ, այսքան գոհ ու անհոգ։ Ինչի՞ց եք էդքան գոհ, ձեր ուզածին հասե՞լ եք, էս պատկե՞րն էիք դուք Հայաստանի համար նախատեսել: Հանգստացե՞լ եք վերջապես, հանձնել եք Արցախը հիմա արդեն հանգի՞ստ եք: Երկրում սուգ է Հայաստան աշխարհին ձեր բերած պարտության, անարժանապատիվ կյանքի դառնության մեջ ենք։ Բայց ձեր ծիծաղը, անհասկանալի աղմուկը այս դահլիճից չի կտրվում: Ի՞նչ եք դուք ուզում, ինչի՞ց եք այսքան ուրախ: Հայաստանին ու Արցախին տարբեր ժամանակներում հաղթանակներ բերած մարդկանց հարեհաջող տվեցիք Բաքվին, դրանի՞ց: Անկեղծ ասեք, որ մեկի գերեվարումից եք ավելի շատ ուրախացել՝ Լևոն Մնացականյանի՞, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի՞, թե՞ Ռուբեն Վարդանյանի: Թե՞ հիշել եք, թե վերջին երեք տարում քանի հայ եք թողել Բաքվի բանտում: Ոչ մեկի հետեւից չեք գնացել, որ մինչև էսօր խոշտանգում ու սպանում են: Դրանի՞ց եք գոհ, թե՞ հիշել եք, որ Հայաստանի փողոցներում Արցախից եկած մանուկներ են՝ սոված, առանց հագուստ, մրսած, առանց ապագայի, առանց ոչ մի բանի։ Դրանի՞ց եք այդքան գոհ,թե՞ բնրանից, որ ձեր դավադրությանը դեմը ոչ ոք չի կարողանում առնել։ Ինչ ծրագրել են ու ձեր դիմաց դրել են էդ էլ անում եք։ Ինչ անում եք էս ժողովրդի գլխին, միևնույն է, ձեր աթոռներին վտանգ չի սպառնում, սրանի՞ց ես էսքան ուրախ։ Դուք հո վամպիրներ չեք, էսքան ցավի, էսքան արյան մեջ էսքան անհոգ դեմքերով ո՞նց եք ապրում դուք»,- իր ելույթում ասել է Մկրտչյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան