Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։ Այսպիսով, «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից`պահպանելով իրենց հեռախոսահամարները։
«Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կապ ունենալու կենսական անհրաժեշտությունը`մենք, «Ղարաբաղ Տելեկոմի» մեր գործընկերների հետ համագործակցելով, տեղահանության հենց սկզբից կարողացել ենք տրամադրել անվճար ինտերնետ և հեռախոսակապ: Այս ամբողջ ընթացքում նրանք միայն ցանցի փոփոխությամբ կարողացել են ստանալ լիարժեք կապ։ Այս որոշումը շատ կարևոր քայլ է անվտանգային տեսանկյունից. այսպես մեր հայրենակիցները կշարունակեն կառավարել իրենց բանկային հաշիվները, սոցիալական ցանցերի էջերը, մեսենջերները և մյուս`տվյալների բազա պարունակող հավելվածները՝ զերծ մնալով տարատեսակ թվային հարձակումներից»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ արցախցիների համար հատուկ մշակված սակագնային փաթեթներից օգտվելու կամ առաջացած տեխնիկական խնդիրների դեպքում (SIM քարտերի արդիականացում և այլն) պետք է մոտենալ Team-ի ցանկացած մասնաճյուղ։
Հարակից հրապարակումներ`
- Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
- CaseKey մրցույթի հաղթողները դարձան Team Telecom Armenia-ի բաժնետերեր
- Համահայկական 8-րդ խաղերը կանցկացվեն Team Telecom Armenia-ի հովանավորությամբ
- Team Telecom Armenia-ն Sevan Startup Summit-ի տեխնոլոգիական գործընկերն է
- Team Telecom Armenia-ի IPO-ի քեյսը ներկայացվել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին
- Տեղի ունեցավ Team Telecom Armenia-ի IPO-ն ազդարարող միջոցառումը
- Krisp-ի և WEB-ի համահիմնադիրները միացել են Team Telecom Armenia -ին` որպես տնօրենների խորհրդի անկախ անդամներ
- Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի վաճառքը մեկնարկել է
- Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)